▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են հայ հայտնիների կանայք, և ինչով են նրանք զբաղվում

Այս հայտնիներ տարիներ առաջ լքեցին ցանկալի փեսացուների շարքերը և կազմեցին ընտանիք և գտան իրենց երկրորդ կեսերին:

Արամե և Աննա Թովմասյան

Արամեի կինը՝ Աննան, երգչին ուղեկցում է նրա բոլոր շրջագայություններին: Աննան երգչուհի է, ով այլևս չի զբաղվում իր մասնագիտությամբ: Նրանք հայկական շոու բիզնեսի սիրված զույգերից մեկն են:

Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան

Գրիգոր Դանիելյանը հայտնի հումորիստ է, իսկ նրա կինը՝ Հռիփսիմեն, ունի իր երաժշտական դպրոցը, իսկ ժամանակին զբաղվում էր երգարվեստով: Այս ընտանիքն էլ հայկական շոու բիզնեսի ամենասիրելիներից է: Նրանք ունեն մեկ տղա, ով բավականին տաղանդավոր երեխա է:

Ալեքսանդր Բաբասյան և Լիլիթ

Ոչ մեկ չէր մտածում, որ այս դերասանը դուրս կգա կնամոլ տղամարդու կարգավիճակից և կկարողանա դառնալ ընտանիքի հայր: Ալեքսանդր Բաբասյանը Լիլիթի հետ ամուսնությունից հետո բավականին փոխվել է, նախ նիհարել է և հետո ավելի ընտանիքի մարդ է դարձել: Ալեքսանդրի կինը՝ Լիլիթը, հայտնի դիետոլոգ է, ով գրել է իր գիրքը և կարելի է ասել, որ կայացած կին է:

Նարեկ Պետրոսյան և Լիլիթ

Ասում են ռեփերները ուշ են ամուսնանում, քանի որ ապրում են ոչ կայուն կյանքով: Այս արտահայտությունն ամեն դեպքում ռեփեր Նարեկի մասին չէ, ով մի քանի տարի առաջ ամուսնացավ: Զույգը հարսանիք չի արել, Նարեկը պարզապես այդ լուրով կիսվել էր ֆեյսբուքում: Նարեկի կինը՝ Լիլիթը, աշխատում է Երևանի բանկերից մեկում:

Արտավազդ Ամիրյան և Մարիամ Ամիրյան

Արտավազդին ժամանակին բազում սիրվեպեր էին վերագրում, ընդհուպ մինչև նշանադրություն և բաժանում: Բայց նա էլ շատերի պես գտավ իր երկրորդ կեսին՝ Մարիամին, ում հետ այժմ դաստիարակում են իրենց դստերը: Զույգը վերջերս տեղափոխվել է ԱՄՆ բնակության:

Արման Հովհաննիսյան

Այս երգիչի էջում ընտանեկան լուսանկարներ գտնելը դժվար է, նա սիրում է խոսել միայն երգարվեստից: Բայց բալես տեսահոլովակում նկարահանվել էին նրա դստերը:

Նյութի աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее