▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են ծանոթով խաղացել «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում

Երևանում տեղի է ունեցել «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի շնորհանդեսը, որի համապրոդյուսերը, հիշեցնենք սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանն է. նա նաև հանդես է եկել գլխավոր դերում:

Մկրտիչ Արզումյանյանը լրագրողներին հայտարարելով, որ իրենք հատուկ ուշադրություն են դարձրել դերասանների պրոֆեսիոնալիզմին, նաև կատակել է՝ նշելով. «Ծանոթով խաղացել են միայն մեր երեխաները»:

Նշենք, որ Մկրտիչ Արզումանյանը որդին՝ Ալիկը, ֆիլմում մարմնավորել է հոր մանկությունը:

Ֆիլմը հավանության ու գնահատական է արժանացել պրեմիերային մասնակցածների կողմից. մասնավորապես՝ «ԱրմՔոմեդի» հաղորդման համահեղինակ Սերգեյ Սարգսյանը նման գնահատակ է տվել. «Ամեն տեսանկյունից լավ բալանսավորված, առանց ավելորդությունների ու շատ նուրբ նյուանսներով կոմեդիա էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее