▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են Բաքվից Երեւան թռչող ինքնաթիռի ուղեւորները

Արդեն հայտնել ենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Հեյդար Ալիեւ»-ի անվան օդանավակայանից ինքնաթիռ էր օդ բարձրացել, որը պետք է վայրէջք է կատարեր Երեւանի Զվարթնոց օդանավակայանում:

 ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Asekose.am-ի հետ զրույցում ասաց. «Բաքվից Երեւան ինքնաթիռի թռիչքն իրականացնում է բելգիական ավիաընկերությունը, պաշտոնական չվերթ է, Եվրոպական պատվիրակություն է ժամանելու Հայաստան»: 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստան է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր  համանախագահ Էնդրյու Շեֆերը: Նա պաշտոնական իր առաջին այցն է կատարել Բաքու և այժմ գալիս է Հայաստան: 



 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее