shabat.am-ը գրում է. Համաշխարհային այս աստղի այցը Հայաստան` բեկումնային եղավ մեր երկրի համար: Շուրջ 5 օր ողջ աշխարհը հետևում էր Հայաստանում գտնվող Քիմ Քարդաշյանին, ում այցի հիմնական նպատակն` էր Հայոց Ցեղասպանության մասին բարձրաձայնելը:
2. Եվա Ռիվաս
Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցելության ֆոնին մեծ քննարկման և հատկապես` քննադատությունների արժանացավ, ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասը: Ռիվասը հանրության ուշադրությունը գրավեց հատկապես իր այն գրառմամբ, որով վիրավորեց Քարդաշյաններիի երկրպագուներին և նրա այցը լուսաբանող լրագրողներին, անվանելով նրանց` «խավարասերներ և շներ»:
Սրանով Ռիվասը շահեց բազմաթիվ հայերի հակաքրանքը, որից հետո նրա ցանկացած քայլ սկսվեց քննադատվել: Այնուհետ Ռիվասը նեղացավ հայերից ու հայրենիքից հեռացավ… հետո փոշմանեց, վերադարձավ և այլն:
3. Էմմի
Էմմին «Եվրատեսիլ 2011»-ին մասնակցելուց և «պարտություն» կրելուց հետո կորցրեց իր երբեմնի փայլն ու սկսեց ավելի քիչ հետաքրքրել հանրությանը:
Սակայն այս տարվա ընթացքում նրա մասին սկսեցին խոսել ավելի շատ, քան երբևէ: Պատճառը, թերևս երգչուհու խորհրդավոր ամուսինն էր, հետո հղիությունն ու փոքրիկի լույս աշխարհ գալը:
4. Լիլիթ Հովհաննիսյան
Այս երգչուհին չի դադարում արդիական մնալ իր աշխատասիրության շնորհիվ: Երգչուհին ոչ մի վայրկյան թույլ չի տալիս մոռանալ իր մասին: Տեսահոլովակներ` մեկը մյուսի հետևից, ակտիվություն սոց կայքերում: Այս տարվա նրա ամենամեծ ձեռքբերումը, սակայն, եղավ լոսանջելեսյան համերգը:
5. Անի Երանյան
Անիին սիրողների և տանել չկարեցողների բանակը, հավանաբար, հավասար է: Նրան կամ սիրում են, կամ անխնա քննադաում:
2015թ.-ին Անիին հաջողվեց մեծ աղմուկ բարձրացնել իր մասնակցությամբ ավտովթարի շնորհիվ, որի գլվախոր մեղավորն, իդեպ, հենց դերասանուհին էր: Այս ամենի հետ մեկտեղ չդադարեցին խոսակցությունները` կապված նրա նախկին սիրելիի` Մովսես Երեմյանի նշանադրությունն այլ աղջկա հետ:
6. Անի Քոչար
«Yes» երիտասարդական պարբերականի խմբագրի մասին սկզբից սկսեցին խոսել Անահիտ Սիմոնյանի հետ առաջացած սկանդալի պատճառով: Վերջինս Անիին «անասուն» էր անվանել, որից հետո սկսվեց համացանցային, իսկական պատերազմ.
Այնուհետ Անին հայտարարեց` ամուսնուց բաժանվելու մասին, ով, իդեպ, այդ ժամանակահատվածում ուներ առողջական լուրջ խնդիրներ: Ամիսներ անց դադարեց գոյություն ունենալ Անիին պատկանող առաջատար «Yes» ժամանցային պարբերականը:
7. Անահիտ Սիմոնյան
Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը աչքի չընկավ միայն սկանդալային հայտարարությամբ: Համացանցում մարդիկ ինքնամոռաց շարունակում են քննարկել նրա շրթունքների բոտեքսը, հոնքերի դաջվածքը, տիկնիկային կերպարը և այլն: Անահիտ Սիմոնյանի անունը նաև շատ է շահարկվում` նրա մոդելավորած շորերի շնորհիվ, որոնցով հաճախ հանդես են գալիս հայ հայտնիները:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում