▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար». Ռոբերտ Քոչարյան

«Ժողովո՛ւրդ ջան, ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար»,- Քասախում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Սա մի բանաձև է, որը պետք է բոլոր հանդիպումների ժամանակ անընդհատ ասենք, մինչև ամրանա ժողովրդի մոտ՝ որպես հստակ կարծիք»,- հավելել է նա:

***

Անդրադառնալով համացանցում տարիներ առաջ տարածված ձայնագրության թեմայի՝ ՔՊ-ականների կողմից նորից շրջանառվելուն, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Դա արհեստական բանականությամբ ստեղծված նյութ է, նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Եթե չգիտեն՝ ասեմ. ՌԴ նախագահը բաց կապով երբեք ոչ մեկի հետ չի խոսում»:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Եկել սադրում են, որ Փաշինյանի նման պատկեր ստանան, բայց իրենք էլ գիտեն, որ մեր երկրում ուրիշ Նիկոլ չկա»։

***

info@asekose.am/095519696
Հասարակություն далее