Մահացել է ստամբուլահայ երգչուհի Սիպիլի հայրիկը: Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ֆեյսբուքյան էջից, որում նա հոր հետ արված լուսանկար է հրապարակել և հուզիչ գրառում արել` մասնավորապես նշելով հետևյալը.
«Իմ Գարո, իմ հայրիկ… Այլևս ով պետք է ինձ այդպես գեղեցիկ նայի, որ տղամարդը քո չափ պետք է ինձ սիրի, ով պետք է քո չափ այս աշխարհում ինձ պաշտպանի: Այսօր կյանքիս ամենադժվար նամակներից մեկն եմ գրում քեզ: Սրտիս մեջ որքան որ ցավ կա, այդքան էլ հանգստություն: Ուրախ եմ, որ վերջին շունչդ տալու պահին ձեռքդ բռնեցի,գրկեցի ու համբուրեցի, ականջիդ երգեցի և աղոթեցի, որ Աստված դրախտի դռները քո առաջ բացի: Հպարտ, շատ հպարտ էիր ինձանով, ասում էիր, որ ես Սիպիլի հայրիկն եմ:… Ես պետք է ջանամ ուժերիս ներածին չափով ավելին անել, որ տունդ միշտ հպարտ լինի Սիպիլով… Մինչ մեր հանդիպումը: Գնաս բարով, հայրիկ»:
Asekose.am-ը ցավակցում է երգչուհուն ու նրա հարազատներին: