▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ում հետ ա քնում՝ դա իշխանության խնդի՞րն ա ․․․ Արթուր Սաքունց

«Երբ առավոտյան ֆեյսբուքի լրահոսը բերեց այդ գրառումը, մտածեցի՝ գուցե էջը կոտրել են»,- Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության վերաբերյալ Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառմանը:

«Եթե գրառումը դիտարկում ենք մարդու իրավունքների տեսանկյունից, առաջին հերթին դա կոպտագույն, անթույլատրելի խախտում է, ամենաբարձր պաշտոնատար անձի կողմից՝ մարդու անձնական կյանքի անհամաչափ, ոչ իրավաչափ միջամտություն…Հրապարակվում է տվյալ, որը վերաբերում է մի շարք մարդկանց անձնական կյանքին, իսկ անձնական կյանքի միջամտության չափանիշները հստակ են՝ համապատասխան կոնվենցիայի հոդվածով: Կարող է միջամտություն լինել, եթե դա արվում է անվտանգային կամ այլ նկատառումներով, բայց տվյալ դեպքում որեւէ հիմնավորում չկա: Ավելին, ինքը չի կարող նման միջամտություն անել, որովհետեւ ինքը նման իրավասություն չունի»,-ասել է Արթուր Սաքունցը:

Քննարկումն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее