Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես նախօրեի նրա հայտարարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարապետյանն ասաց՝ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտենք...դա արժանացել է ու արժանանալու է համարժեք գնահատականի»: Հարցին՝ այսինքն՝ ով ասի՝ կանգնելու եմ եկեղեցու կողքին, նույն ճակատագրի՞ն է արժանանալու, նշել է. «Ոչ: Ով որ ասի՝ մենք մեր ձևերով կմասնակցենք, արժանանալու է, այո՛»: Դիտեք նաև՝ |
«Արմեն Աբազայանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում, նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ, ու կարծում եմ՝ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա»,- անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազայանին ազատելուն՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես, երբ վերաբերում է անվտանգությանը, այդ թվում՝ հիբրիդային: Հարցին՝ հրաժարվե՞լ է որևէ հանձնարություն կատարել, նշել է. «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց»: |
***
«Էս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356թ-ից՝ Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը կարգալույծ է արվում: Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ»,- ցույց տալով «Համաբարբառ կանոնագիրք հայոց»-ը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով ու կանոններով... Էստեղ ահագին բառեր կան, ես կարդացել եմ, նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ անծանոթ բառեր էլ կան»,- հավելել է նա:
***
Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռուսական արձագանքներին (Զախարովա, Սոլովյով)՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Չեմ կարծում, որ էդ մարդիկ իմ մեկնաբանելու մակարդակի մարդիկ են, որ իրենց ասածը մեկնաբանեմ: Իրենց ասածները թող մեկնաբանեն էն մարդիկ, ում հետ ամեն օր առնչվում են»: *** |
Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա: Լրագրողների հետ զրույցում՝ վարչապետն ասել է. «Այո, այցը նախատեսված է: Օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն: Հայտարարությունների համատեղ պայմանավորվածությունները չխախտելու համար, ընդամենն ասացի այն, ինչ հայտնի է»: |
***
Լրագրողի՝ ինչո՞ւ եք պետության փողերով «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորում հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ գործունեության ցանկացած ձև ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից՝ վարչապետի գործունեության շրջանակենրում: Էն, ինչ անում եմ Կրթվելը նորաձև է շարժման շրջանակներում, համարում եմ իմ՝ որպես վարչապետի գործունեության չափազանց կարևոր մաս: Դա ՀՀ քաղաքացիների հետ խոսակցություն է»: |