▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ կարող է բացառել, որ Բյուրականի անտառի հրդեհի պատճառը հանքարդյունաբերողները չեն

Ինչպես գիտեք, Բյուրականից վեր գտնվող անտառներում այս օրերին հրդեհ է, որը դեռ չի մարվել:

Դեռևս օգոստոսի 14-ին ՀՀ Բնապահպանության նախարարության ֆբ-յան էջում օգտատերերից մեկն ահազանգ էր արել այն մասին, որ օգոստոսի 13-ին անտառի անմիջապես ներքևում գտնվող քարի հանքի կողքի ծառերն այրվում են (կարմիրով շրջանակի հատվածում), իսկ հանքը աստիճանաբար ընդլայնվում է՝ մոտենալով անտառին:

Բն. նախարարությանը հորդորվել էր ստուգումներ անել այս առթիվ, սակայն որևէ արձագանք չեղավ: Եվ ահա այսօր այրվում են անտառները, և ո՞վ կարող է բացառել, որ հանքաստան Հայաստանում անտառի հրդեհի պատճառը հանքարդյունահանողները չեն, հատկապես, որ այս անտառները բավականին անմատչելի են քաղաքացիների հանգստի կազմակերպման տեսանկյունից:
Նկարում/տես այս հղումով/ անտառն է և կարմիրով նշված է հանքի տարածքը:

Հայաստանի բնապահպանական ճակատ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее