▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով էր Թլիկում դաժանաբար սպանված տաքսու 20-ամյա վարորդը, և ինչն է եղել կատարվածի պատճառը. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 26-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։  Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերոել են պարանոցը կտրած տղամարդու դի։ Պարզվել է, որ 20-ամյա տաքսու վարորդին սպանել է ուղևորը:

Armlur.m-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Սպանված երիտասարդի մտերիմները վստահեցրել են ՝ մեղադրյալին Կարլենը չի ճանաչել, նրա հետ երբևէ չի առնչվել որևէ հարցով, պարտք ու պահանջի մասին, առավել ևս, խոսք լինել չի կարող: Հնարավո՞ր է վարորդի մոտ մեծ գումար եղած լինի, կասկածյալը գողություն կատարելու նպատակով նման բան արած լինի. այս տարբերակը ևս մեր զրուցակիցները բացառեցին. Կարլեն Գրիգորյանը համեստ էր, աշխատասեր, սակայն մեծ գումարներ չուներ: Կարլենին բոլորը ճանաչում են որպես համեստ, քչախոս մարդու, ով սիրում էր աշխատել, իր քրտինքով գումար վաստակել: Մեր զրուցակիցները վստահեցնում են՝ նա կոնֆլիկտային չէր, վիճաբանության չէր բռնվի: Թերևս այս առեղծվածը կպարզվի քննության ավարտից հետո. արդյոք կասկածյալը կմանրամասնի ողջ եղելությունը դժվար է ասել: Այս պահին իրականությունը գիտի միայն նա: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее