SHAMSHYAN.com-ը գրում է. Ըստ կայքի տեղեկությունների՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիր քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ՝ 43-ամյա Ավագ Ավագյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Ավագյանը «օրվա հերոս էր դարձել», երբ իր «մեռալագույն յաշիկով» Երևանում՝ Իսակովի պողոտայում, թրև էր գալիս մայթերով՝ իրեն դնելով «անորսալի վրիժառուի» տեղ։
Նրա կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին կայքը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, ինչից հետո ժամերի ընթացքում Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ «անորսալի վրիժառուն» հայտնաբերվեց և ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչի կողմից ենթարկվեց վարչական պատասխանատվության։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


