▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ եք Դուք... Ձեր միակ ձեռքբերումը երևի ձեր ազգանունն է... ՔՊ-ականը՝ Ղազինյանին

«Ո՞վ եք Դուք, որ գնահատեք մասնագիտական հանրույթի հարգանքն ու հեղինակությունը... Ձեր միակ ձեռքբերումը երևի ձեր ազգանունն է, որն իրավաբանական հանրույթում բավականին հայտնի է: Ես Ձեզ կոռեկտության կոչ եմ անում»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Կնոջ հետ խոսելիս խորհուրդ եմ տալիս այլ հռետորաբանություն ընտրել»,- հավելեց նա:

http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-3/vagharshak_hakobyan.jpg.jpg

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արթուր Ղազինյանը խոսելով ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի մասին, ասել էր, որ նա «ո՛չ տեսական, ո՛չ գործնական հնարավորություն չունի հասնելու գործող ՄԻՊ-ի կողմից սահմանված բարձր նշաձողին»: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը:

 

Դիտեք նաև՝



 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее