Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հանրությանն է ներկայացրել իր նորանշանակ օգնականին:

«Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին:
Նելլին ավարտել է ԵՊՀ-ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։

Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և Բեռլինում տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։
2017 թվականին 9 ամիս ճանապարհորդել է Ամերիկա աշխարհամասում։
13 տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան՝ մնալու նպատակով։ «Իմ Քայլը» նախաձեռնության ակտիվ անդամ է։

Նելլին 21 տարեկան չէ :) »,- գրել է Էդուարդ Աղաջանյանը:


