▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է սրա համար պատասխան տալու. Դիլիջանի գերեզմանում ծառերի սպանդ է կատարվել

«Այս լուսանկարներն այսօր արել են օտարերկրյա զբոսաշրջիկները Դիլիջան ազգային պարկում՝ Լեռնային Հայաստան առողջարանի հարակից տարածքներում։ Ճանապարհի եզրերով մոտ 2 կմ երկարությամբ բազմաթիվ հատված ծառեր ու փայտի կույտեր են։ Իբրև լրագրող, իբրև թթվածնին կարոտ շարքային քաղաքացի ինձ հետաքրքիր է, թե ո՞վ է սրա համար պատասխան տալու»,- ֆեյսբուքյան  իր էջում գրել լրագրող, հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը` անդրադառնալով Դիլիջանում օրերս գրանցված  վանդալիզմի դեպքին, երբ Կալինինի փողոցին հարակից գերեզմաններում անհայտ անձինք ծառերի սպանդ էին իրականացրել` մոտ 25-ից ավելի հաստաբուն առողջ եղևնիներ հիմքից կտրելով:

Shamshyan.cօm-ը գրում է, որ պարզվել է՝ Դիլիջան քաղաքում մալականների հայտնի գերեզմանոցում սոճենի տեսակի հաստաբուն ծառերի սպանդի հեղինակները եղել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Սասուն Սիմոնյանը և եղբայրներ, 35-ամյա Սամվել Սահակյանն ու 31-ամյա Վազգեն Սահակյանը:

Վերջիններիս հայտնաբերել են ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները, որից հետո նրանք բերման են ենթարկվել տեղի ոստիկանություն, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Պարզվել է նաև, որ վանդալների պատճառած վնասը կազմել է մոտ 2 մլն 500 հազար դրամ: Վերջիններս ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի օրը նրանցից 2-ը հենց գերեզմանատանը հայտարարում էին, որ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը թույլտվությունը տվել է և բարաթը իրենց մոտ է, սակայն պարզվել է, որ ոչ մի թույլտվություն չկա, այլ «ծառասպանները» շահարկել են քաղաքապետի անունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее