▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Սփյուռքի նախարարի նորանշանակ հայրենադարձ խորհրդականը

 

 

 

 

 

 

 

 

Հայրենադարձ իմ տեղակալին և օգնականին միացավ նաև հայրենադարձ խորհրդականը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սփյուռքի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով նախարարի նորանշանակ խորհրդական Վահե Քեուշգուերյանին, ով 2009 թվականին է վերադարձել Հայաստան:

Նախարարը ներկայացնում է նաև նորանշանակ խորհրդականի կենսագրությունը.


 

 

«Վահեն ծնվել է 1957 թ.-ին Սիրիայի Հոմս քաղաքում։ Մեծացել է Բեյրութում և Լիբանանում, խոսում է 6 լեզուներով: Հաճախել է Բեյրութի հայ ավետարանական քոլեջը և Հայկազյան համալսարանական քոլեջը: Բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ավարտել է Լոս Անջելեսի Լավերն համալսարանը` ստանալով համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան:

Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում 10 տարի ապրելուց հետո Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա` Տոսկանայի շրջան:

Իտալիայում ապրելու տարիներին հիմնում է գինեգործական ընկերություններ ինչպես Տոսկանայում, այնպես էլ` Պուլիայի շրջանում: 2009 թ.-ին, զգալով հայրենիքի կանչը, Վահեն իր ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան։

Հայաստանում նա հիմնադրում է գինեգործական-խորհրդատվական «Սեմինա Քընսալթինգ» ընկերութունը, ինչպես նաև ներգրավվում է տարբեր գինեգործական նախագծերի ստեղծման գործընթացում, ինչպիսիք են` «Կարասը», «Կատարոն», «Կուրը» և «Քյօշը»: Ներկայումս Վահե Քեուշգուերյանը «ՎայնՎորքս» ընկերության սեփականատերն է, որը զբաղվում է բարձրորակ գինիների արտադրությամբ` աջակցելով սկսնակ գինեգործական նախագծերին:

 

 

 

 

 

 

 

Պրն. Քեուշգուերյանը հանդիսանում է նաև «EVN Report»-ի և «Իմփաքթ Հաբ Երևանի» համահիմնադիրը և խորհրդի նախագահը, Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի համահիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

 

 

 

 

 

 

 

 

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի»,- գրում է Մ. Հայրապետյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее