Shabat.am-ը գրում է.
Մոդել, դերասանուհի, այժմ նաև հաղորդավարուհի Շուշան Երիցյանը հասարակությանը հայտնի դարձավ իր համարձակ կերպարներով, ինչպես նաև Տոկիոյում 2014թ.-ին Հայաստանը ներկայացնելով Miss International մրցույթին:
Մոդելն իր միկրոբլոգներում հաճախ է կիսվում անկեղծ լուսանկարներով: Նրա ինսթագրամյան և ֆեյսբուքյան էջերում կարելի է տեսնել նաև անձնական բնույթի գրառումներ:
Կայքը փորձել է պարզել, թե ով է մոդելի ընտրյալը, ով վերջերս Շուշանի դիմանկարը դաջել էր մեջքին և ումից է գեղեցկուհին ստանում շքեղ նվերներ:
Լուսանկարներում պատկերված երիտասարդը Գևորգ Գևորգյանն է: Մեզ հաջողվել է պարզել, որ նա Caesar Palace ռեստորանի տիրոջ որդին է, իսկ երիտասարդի մեջքի հատվածում ջնջված դաջվածքի աղջիկը Գևորգի նախկին ընկերուհին է՝ Անուշիը: Վերջինս հայտնի գործարարի դուստր է, ում պատկանում է BOGART խանութի սրահը, Սուրմալու հայտնի տոնավաճառը, ինչպես նաև Արարատ ռեստորանը և այլն:
Հետաքրքրական է նաև, որ Անուշիկն այժմ ամուսնացել է Մաքսայինի նախկին պետ՝ Արմեն Ավետիսյանի որդու հետ: Վերջինիս են պատկանում Golden Palace հյուրանոցների ցանցը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում