▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է «Քաղաքում» հեռուստասերիալի Մխոյի ընտրյալը

Past.am-ը այսօր Ձեզ է ներկայացնում Հովհաննես Դավթյանին և նրա գեղեցկուհի կնոջ սիրո պատմությունը:

«Շանթ» հեռուստաընկերության «Բանակում», այնուհետև «Քաղաքում» հեռուստասերիալներում հանդես եկած Մխոն՝ նույն ինքը Հովհաննես Դավթյանը, արդեն բավական երկար ժամանակ է վայելում է ընտանեկան երջանկության բերկրանքը: 

Նրա ընտրյալը՝ Մառա Սարուխանյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է: Հովհաննեսի հետ հանդիպել են «Բանակում» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ: Հենց այդ սերիալի նկարահնումներն էլ դարձավ ճակատագրական զույգի համար:

Մառային, թերևս քչերը կհիշեն սերիալում: Նա մարմնավորում էր Կարինեին, ում սիրահարվել էր Համբարձումը: 

«Հաճախ հարցնում էի` ընկեր ունի, երբեմն էլ կատակում էի` ասելով, որ ես էլ ընկերուհի չունեմ, եւ առաջարկում էի գալ Հայաստան, որպեսզի ամուսնանանք:   Տարիուկես առաջ, երբ արձակուրդի ժամանակ եկավ Երեւան, հանդիպեցինք ու հասկացանք, որ ընդհանուր շատ բան ունենք…»: Հարցազրույցներից մեկում նշել է Հովհաննես Դավթյանը:

Զույգը թեև օրինականացրել է իրենց հարաբերությունները, այնուամնենայնիվ նրանք դեռ Աստծո առաջ հավերժ սիրելու երդում չեն տվել:

«Եկեղեցական եւ հարսանեկան մեծ արարողությունն իմ պարտականությունն է, որն անպայման կկատարեմ»,- նշել է դերասանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее