▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է պետպատվերով տրվող Remcormon դեղամիջոցը դիալիզով հիվանդների վրա «քյաֆ» գնում». Սուրեն Հակոբյան

Հերոսների Վերականգնողական կենտրոնի հիմնադիր Սուրեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ է պետպատվերով տրվող Remcormon դեղամիջոցը դիալիզով հիվանդների վրա «քյաֆ» գնում։
Երկար դադարից հետո իմ լրագրողական հետաքննությունը որոշել եմ սկսել այս դեղամիջոցի շուրջ ֆոկուսի հայտնաբերման մասով։
Առողջապահության Նախարարությունը այս հարցը գցում է հիվանդանոցի վատ կառավարման վրա, իսկ հիվանդանոցների մեծ մասը պնդում է, որ նախարարությունն իրենց բավարար քանակությամբ չի տրամադրում։ Իսկ դիալեզ ստացող հիվանդների մեծ մասը ովքեր ունեն հեմոգլոբինի անկում (եվ դա բնական է) ամեն պրոցեդուրայից հետո միշտ չի, որ ստանում են այս դեղամիջոցը։
Շուտով կպարզենք, թե ով է այդ հանցագործն ու կհրապարակենք։
Նշեմ, որ հիվանդների մեծ մասը թույլ են հենց այս դեղամիջոցի քիչ քանակով սրսկումների պատճառով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее