Life.panorama.am-ը գրել է.
Երգչուհիները, տարբեր կերպարներով հանդես գալով, հաճախ թելադրում են ոճ, ճաշակ, որոնց մեծամասամբ հետեւում են իրենց երկրպագուներն ու փորձում կրկնօրինակել սիրված երգչուհուն: Թերեւս հենց այս փաստն էլ արիստներին պարտավորեցնում է հնարավորինս նրբանկատ լինել իրենց արտաքնի հետ կապված հարցերում:
Միաժամանակ` մարդիկ սիրում են նմանություններ գտնել երգչուհիների միջեւ ու հաճախ մտածել, թե այս կամ այն հագուստը, սանրվածքն ու անգամ տեսահոլովակը կրկնօրինակված է:
Եթե օրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանին մեղադրեցին Նանայի հայտնի թագի լոգոն կրկնօրինակելու մեջ, ապա այսօր Հռիփսիմե Հակոբյանին մեղադրում են Լիլիթ Հովհաննիսյանի սանրվածքը կրկնօրինակելու մեջ:
Կայքը փորձեց հետաքրքրվել, թե որքանո՞վ է Հռիփսիմեն համաձայն տարածված կարծիքների հետ, ով սակայն մեզ հետ զրույցում ժպիտով նշեց.
«Ներեցեք, հարցազրույցներ առհասարակ չեմ տալիս, հետեւաբար մեկնաբանություններ` եւս»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում