▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով և ինչու է խայտառակ եղած Հակոբ Հակոբյանին ստիպել այլևս «դուրս չտալ»

Երեք օր առաջ առաջարկեցի ակցիա սկսել, որպեսզի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ( սոցիալական հարցերի, ԿԱՌԼ, սոցիալական) Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն հազարավոր մարդկանց և գրեթե բոլոր լրատվամիջոցներին, ովքեր պաշտպանեցին իմ այս նախաձեռնությունը: Ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ իրավական հարթության մեջ այդ հարցը լուծում չունի: Եվ քանի որ նրանք իրենց մանդատն ընտանիքից և Հայրենիքից ավելի շատ են սիրում, ապա երբեք այն վայր չեն դնի: Բայց մյուս կողմից էլ 100%-ով գիտեմ, որ այդ մարդիկ վախենում են ոչ թե հասարակական կարծիքից(նրանք թքած ունեն այդ կարծիքի վրա), այլ միայն` շեֆերի կարծիքից: Եվ այդ առումով ակցիան հասավ իր նպատակին, որովհետև այս անգամ ոչ ոք չասաց, որ մենք սխալ ենք հասկացել պատգամավորին կամ նրա խոսքը կոնտեքստից դուրս ենք օգտագործել: Ավելին, ամենաբարձր մակարդակով հրահանգ է տրվել այսուհետ «հիմար բաներ դուրս չտալ և, ընդհանրապես, սեփական կարծիք չարտահայտել»: Կարծում եմ, որ շեֆի «կլիզման» նրանց համար ամենամեծ պատիժն է: Համոզվելու համար կարող եք զանգահարել և փորձել շփվել բոլոր օդիոզ և ոչ ադեկվատ պատգամավորների հետ: Կտեսնեք, թե ինչ համառությամբ են Ձեզ ցրելու:

Կարեն Քոչարյան 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее