▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է իջնում, լսում մարդուն. ես չեմ ասում՝ թող վարչապետն իջնի. Գագիկ Ծառուկյան

 

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները շարունակվում են: Գագիկ Ծառուկյանն այս անգամ Գեղարքունիքի մարզում էր: «Ցանկացած ոլորտ պրոբլեմի առաջ ա... մարդը չգիտի՝ բանկի տոկոս փակի, երեխուն կերակրի, թե ծնողին բուժի: Մարդիկ ծայրահեղ անդունդի մեջ են: Ցանկացած պաշտոնյա պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվի, շրջի, լսի, լուծում առաջարկի պրոբլեմին»,- ասաց նա: Ծառուկյանն անդրադարձավ նաև արտակարգ դրության ամիսներին տարբեր ոլորտների ներկայացուցիչների բողոքի ակցիաներին. «Դիմում են, ասում՝ մեր վիճակը սա ա, հարգելի՛ իշխանություն, մի քայլ կատարե՛ք, հնարավորություն տվե՛ք... ո՞վ ա իջնում, լսում, ես չեմ ասում՝ թող վարչապետն իջնի, տվյալ ոլորտի մարդը թող իջնի, որ քաղաքացին զգա՝ իրա մասին մտածող կա»:

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее