Արդեն տեղեկացրել ենք, որ «Եվրատեսիլի» եզրափակիչի ժամանակ, երբ ելույթ էր ունենոմ նախորդ տարի «Եվրատեսիլում» հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան,ավստրալացի երկրպագուն բարձրացել է բեմ և ցուցադրել հետույքը:
Հայտնի է դարձել, թե ով է այն եիտասարդը, ով երեկ նման քայլի էր դիմել: Չնայած ավստալիական դրոշին, որը կար նրա ուսերին, նա հայտնի ուկրաինացի լրագրող Վիտալիյ Սեդյուկն է: Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Այս մասին իր ֆեսյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը: Նրան տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:
Նշենք, որ նման քայլեր նա արել էր նաև այլ արտիստների հետ` Քիմ Քարդաշյան, Ադել, Մադոննա, Ուիլ Սմիթ, Բրեդլի Կուպեր, Լեոնարդո Դի Կապրիո և այլն: 2016 թ. Փարիզի Նորաձևության շաբաթի ժամանակ Սեդյուկը փորձել է Քիմ Քարդաշյանի հետույքը համբուրել: 2012 թ. Մոսկվայում «Սևազգեստ մարդիկ-3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ուկրաինացին կիպ մոտեցել է Ուիլ Սմիթին և ասել. «Ես Ձեր ամենամեծ երկրպագուն եմ», փորձել է համբուրել նրան, ինչի համար ապտակ է ստացել դերասանից: