▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Երևանում սպանված տղամարդը. դաժան սպանության մանրամասները

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը: 2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Պարզվել է մահացածի ինքնությունը, ով հանդիսանում է Գագիկ Հովհաննիսյանը՝ ծնված 1953թ., նույն տան բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո եկել է տուն, փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Խուզարկություն է կատարվել վերջինիս բնակարանում, որտեղ հայտնաբերվել են արյունոտ շորեր: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ 27-ամյա երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:

Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել։ Մեղադրյալը ցուցմունք է տվել դեպքի շուրջ, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее