▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է դարձել Սոնա Շահգելդյանի կնքահայրը

Aysor.am-ը գրում է.

Նոյեմբերի 10-ին, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մկրտվեց երգչուհի Սոնա Շահգելդյանը: Շնորհավորելով նորաթուխ քրիստոնյային, հետաքրքրվեցինք մկրտության մանրամասների մասին: «Նախ ասեմ, որ շատ եմ սիրում այդ եկեղեցին և ինքս եմ որոշել այնտեղ մկրտվել: Տոնական օրը կազմակերպել ենք ես և մայրիկս: Ճիշտ է, չէի պլանավորել, որ հենց այս տարիքում պետք է մկրտվեմ, բայց այսպես ստացվեց և ես շատ ուրախ եմ: Ինձ համար մկրտությունը, եկեղեցին շատ կարևոր է: Կարծում եմ, նույնիսկ կապ չունի, թե որ տարիքում ես նման որոշում ընդունում, կարևորը, որ կարողանում ես այդքան հասունանալ»:

Ի դեպ, կնքահայրը Ռուբեն Հախվերդյանն է. 

Սոնայի հյուրերն էին ընտանիքի անդամները, հարազատներն ու, բնականաբար, ամուսինը: Մեր այն հարցին, թե ի՞նչ հետաքրքիր նվերներ է ստացել, երգչուհին ատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես նվերներին մեծ տեղ չեմ տալիս: Իսկ այդ օրվա համար կարևորն իմ խաչն է, որը կրում եմ: Իսկ ամենամեծ անակնկալս ամուսնուս կողմից մատուցած 101 վարդ էր: Համով ու գեղեցիկ, յուրահատուկ նվեր եմ ստացել տորթի տեսքով՝ Անահիտ Բեգլարյանից: Շնորհակալ եմ նաև Բելաջո ռեստորանին, երգիչներին: Ընդհանրապես, բոլորին եմ շնորհակալ»:՛

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее