Blognews.am-ը գրում է. Պատանի երգչուհի Լիդուշիկը և քույրը երեկ մկրտվել են Հաղարծնի վանքում։ Զրույցում երգչուհին ասաց, որ վաղուց էր ուզում կնքվել, սակայն անընդհատ ձգձգվում էր այդ արարողությունը։
Լիդուշիկի և քրոջ քավորն է դարձել դիզայներ Դավիթ Ներսիսյանը։ «Քավորի ընտրությունը ես եմ արել, քանի որ նա իմ ու ընտանիքիս համար շատ հարազատ մարդ է։ Նա զբաղվում է ինձ հետ կապված դիզայներական բոլոր աշխատանքներով»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ այս շրջանում են մկրտվել, քանի որ Դավիթն ու իր կինը՝ Նաիրան, բնակվում են ԱՄՆ-ում, իսկ այս փուլում Հայաստանում էին։ Եկեղեցու ընտրությունն արել է նրա մայրիկը։
Լիդուշիկի փոխանցմամբ՝ խնջույքին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ՝ իրենց և մորաքրոջ ընտանիքներն ու Դավթի ընտանիքը. «Ինձ համար կարևորը մկրտությունն էր, դրա համար խնջույքին մեծ նշանակություն չտվեցի»։
Երգչուհին որպես իր երկրորդ անուն ընտրել է Մարիամը։ «Կարծում եմ՝ այսուհետև իմ աղոթքներն ավելի լսելի կլինեն, քանի որ, ինչպես Տեր Հայրն ասաց, Հիսուսը միշտ լսում է իր մորը»,- եզրափակեց Լիդուշիկը։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում