
Life.panorama.am-ը գրում է. «Ազիզյաններ» սիթքոմն արդեն տևական ժամանակ է հեռուստաէկրաններին է: Այն հասցրել է սիրվել ու սիրելի դարձնել երիտասարդ դերասանների, որոնց հեռուստադիտողն առաջին անգամ տեսավ հենց այս սիթքոմի շրջանակում:
20-ամյա Մարի Պետրոսյանը, ով մարմնավորում է Ազիզյանների ընտանիքի դստերը, կայքին պատմեց, որ այժմ, ասես, իր երազում ապրի.
«Ես ավարտել եմ «Աբել Աբելյանի քասթինք սքուլը», եւ հենց այստեղից էլ նախորդ տարի ինձ հրավիրեցին մասնակցելու «Ազիզյանների» ընտանիքի դստեր կերպարի քասթինգին: Չեմ թաքցնի՝ առաջին փորձը լավ չստացվեց, բայց դա, ի ուրախություն ինձ, պատճառ չդարձավ, որ հաջորդ անգամ եւս ինձ կանչեն: Այդպիսով՝ եւս երկու, երեք անգամ մասնակցեցի քասթինգին, եւ մի օր էլ, ի ուրախություն ինձ, զանգ ստացա՝ ինձ հայտնեցին, որ հենց ինձ են ընտրել: Այս պահին ապրումներս չեմ կարողանա նկարագրել: Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ առաջին քայլերն այս ոլորտում կանեմ «Կարգին ստուդիայի» հետ՝ ի դեմս Հայկ ու Արման Մարությունների: Հիմա ասես այս ամենը երազ լինի, մի քանի ամիս է, ինչ իմ երազում եմ ապրում»,- պատմեց երիտասարդ դերասանուհին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում