▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է այս տարի Ռուսաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ»-ին

 

Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում  Ռուսաստանը  կներկայացնի Սերգեյ Լազարևը:

«Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի առավելագույնս արժանավայել ներկայացնեմ մեր երկիրը այս մրցույթում»,- Մոսկվայում в Crocus City Hall –ում «Ռուսական ազգային երաժշտական մրցանակաբաշխության» ընթացքում իր շնորհակալական խոսքում ասել է երգիչը։

Նշենք, որ այս տարի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու են 43 երկրների  ներկայացուցիչներ։ Ավելի վաղ այս մասին հայտարարություն է տարածել մրցույթի պաշտոնական կայքը: Հավելենք նաև, որ թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան այս տարի նույնպես չի մասնակցելու մրցույթին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը։

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее