34-ամյա Քիմ Քարդաշյանը հայտնվել է «Rolling Stone» ամսագրի նոր համարի շապիկին: Տեղեկացնենք սակայն, որ այս հանգամանքը վրդովեցրել է ամսագրի ընթերցողներին, քանի որ ըստ նրանց՝ Քիմ Քարդաշյանը բոլորովին կապ չունի բեմի հետ: Նրանց շարքում է նաև 48-ամյա իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ' Քոնորը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՞վ է այս լրբի լուսանկարը տեղադրել «Rolling Stone»-ի շապիկի վրա: Երաժշտությունը վերջնականապես մահացել է, եթե մենք երաժշտական ամենագլխավոր ամսագրի շապիկին տեսնում ենք Քիմ Քարդաշյանին: Եթե Բոբ Դիլանը ողջ լիներ, ապա սարսափի մեջ կլիներ»,- գրել է երգչուհին՝ ամսագրին հայտարարելով բոյկոտ:


