▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է առաջին հանձնել հայերենի իմացությունը ստուգող քննությունը

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն: Միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին: Սահմանված ընթացակարգի համաձայն աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ձևավորվել է հանձնաժողով:

Փետրվարի 14-ին կազմակերպվել է հայերենի իմացությունն ստուգող քննություն, որի արդյուքնում ԱԺ պատգամաորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ / 28 միավոր՝ 30 առավելագույնից/: Հայերենի իմացությունն հավաստող տեղականքը ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն կտրամադրվի սահմանված ժամկետում:


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее