▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ չգիտի, որ ընտրակաշառք դուք եք բաժանել. տեղն էլ գիտեմ. մի տան վրա 57 հոգի գրանցել էիք. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին 

Ո՞վ չգիտի, որ ընտրակաշառք դուք եք բաժանել. տեղն էլ գիտեմ. մի տան վրա 57 հոգի գրանցել էիք. 

Ամբողջ Գյումրին հենց ձե՛ր ընրակաշառք բաժանելու մասին է խոսում: 

ՔՊ-ականներին բերել, լցրել էիք էստեղ, ավտոբուսներով էդքան մարդ էիք բերում, մի տան վրա՝ 57 հոգու գրանցում․․․

Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին․ Ասուլիսից այլ մանրամասներ՝ այս հղումով

***

«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, ոչ մի բանից չենք վախենում, իմ անվտանգությունն ի վերուստ է պաշտպանվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կարող են անել իշխանությունները՝ իրեն պաշտոնանկ անելու համար։

«Անձամբ ճանաչում ենք ձեզ, ձեր թիմին, ձեր դրսից կառավարվելը, ձեր շապիկը պատռված է,- դիմելով Իշխանությանը՝ նշեց Ղուկասյանը։ Եվ կոչ արեց․ «Ժողովո՛ւրդ ջան, ելեք, պաշտպանեք ձեր հող հայրենին, 2026-ին եթե սրանք ընտրվեցին, ինձ պես տղերքն էլ անելու բան չունեն էս երկրում․ հաջողություն, ցտեսություն»։

***

«Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։

Նրո խոսքով՝ 58 մլրդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, վերադարձնում 4 մլրդ։ «Նրանք պետք է մեր քաղաքին 27 մլրդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 մլրդ են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»,- հավելեց Ղուկասյանը։

***

«Փարաքարի համայնքապետին՝ էն խեղճ տղուն խփեցին- սպանեցին ու ասացին՝ վենդետա է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Վալոդյա Գրիգորյանի սպանությանը և իշխանականների հայտարարություններին։

«Իրենք իրենց գործն արեցին ուրիշի ձեռքով․ ո՞վ չի հասկանում, ամբողջ երկիրը դա է խոսում։ Էդ մարդասպանին էդ ինչպե՞ս էին տանում, ոնց որ կինոթատրոն էին գնում։ Ես ի՞նչ էի արել, ինձ՝ քաղաք կառուցող մարդուն, եկան գցեցին գետնին, 15-20 հոգով՝ ավտոմատներով, մեզ քաշ տվեցին»,- նշեց Ղուկասյանը։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее