▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ չէր ուզի հայ գրականության ծովը մտնել.Թուրք գրող

Երևանում է թուրքական ժամանակակից գրականության հետաքրքիր դեմքերից մեկը՝ հայտնի կին գրող Բիրգյուլ Օղուզը: Այցելության առիթը նրա «Հա՛հ» վեպ-պատմվածաշարի հայերեն հրատարակությունն է:  Գիրքը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ հոգևոր ճամփորդությունն է: Այն վշտահար մարդու թե՛ կյանքը, թե՛ մահը փառաբանող գիրք է:

«Հայերեն գրականությունը թուրքերեն շատ քիչ է թարգմանված: Շատ դեպքերում լինում են նաև տարածման հետ կապված խնդիրներ, թե չէ ո՞վ չէր ուզի  հայ գրականության ծովը մտնել: Միայն երկու տարի առաջ հայ ընկերոջս օգնությամբ սկսեցի ուսումնասիրել: Նա էր ինձ խորհուրդ տալիս ինչ կարդալ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ գրականության մասին՝ ասաց Բիրգյուլ Օղուզը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее