«Դուք սխալ եք ընկալել նախագահի հայտարարությունը, որ ևս մեկ անգամ ընթերցեք՝ կհասկանաք, որ ոչ մի ռիսկ էլ չկա»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Պատասխանը դուք պետք է ստանաք դեռևս նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանից:
Հայտարարության տեքստը պետք է ուշադիր կարդաք, այնտեղ նշել է խնդիրները: Ես կարծում եմ, որ սկսած առողջականից, մինչև ընտանեկան խնդիրներ, կարող են դեր ունենալ նրա հրաժարականի մեջ, որովհետև սա 3-րդ անգամն է, որ պարոն Սարգսյանը նման փորձառություն է ունեցել»,-ասաց նա:
Դիտեք նաև՝