▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում էր ինքը ՝ վրաս էր նետվում…Ավրաամ Ռուսսոն՝ Կրիստինա Օրբակայտեի մասին

«Tete A Tete» հաղորդման այս եթերի հյուրն էր Ավրաամ Ռուսսոն։

Երգչի անունն Աբրահամ է եղել, որը հետագայում փոխվել է Ավրաամի։ Երբ ծնվել է, հայրը արդեն 65 տարեկան է եղել և կորցրել է 7-8տարեկան հասակում.

«Մայրս ինձ հայրություն ու մայրություն արեց։ Մայրս միշտ ձևով ինձ մեծացրեց իբրև տղամարդ։ Դժբախտաբար այս տարվա հունվար ամսին մորս կորցրեցի Երևանում և այնտեղ էլ թաղեցինք։ Անսպասելիորեն, մի օր առաջ ոտքի վրա ճաշ էր եփում։ Երկրորդ օրը ես Ամերիկա էի գնացի, իրեն չտեսա, թաղեցինք՝ 97 տարի ապրավ: Ինքը իմ կյանքի ընկերն էր, ես իր մահից հետո ինձ զգացի իբրև որբ։ Իմ գաղտնիքները, իմ մեղքերը, իմ բարի գործերն ինքը գիտեր…»։

Կրիստինա Օրբակայտեի մասին խոսելով` երգիչը փաստեց, որ մոտիկ անձնավորություն է եղել իր համար տարիներ շարունակ, սակայն վերջերս հրաժարվել է իր հետ բեմ դուրս գալ։

Հավելեց նաև, որ Կրիստինայի հետ ունեցած դուետը չի եղել ամենևին իր մեծ ճանաչում վայելելու պատճառը, քանի որ նա մինչ այդ արդեն սիրված էր և հայտնի։ Անձնական, մարմնային որևէ բան չի եղել։ Իմ տիպս չէր, ուզում էր ինքը ՝վրաս նետվում էր, դա էլ ասեմ։ Ինքը բարի է, որ ամուսնանայի իրեն հետ լավ մարդ կլինեի, չամուսնացա՝ վատ եմ դրա համար»։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее