▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուզում են ազատվել ինձնից». Գևորգ Փարսյան

«Ավագանու անդամները իրենց հրաժարականի պատճառների մասին եթե ուզենան կասեն, ես չէի ուզի այդ հարցին անդրադառնալ»,- «Սյունյաց երկիր» թերթին տված հարցազրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը` անդրադառնալով ավագանու անդամների հրաժարականին:

«Թե ինչ վերաբերմունք ունեմ դրա հետ կապված, անկեղծ ասած այդքան էլ դրական չեմ վերաբերում, որովհետև ավագանու 8 անդամների հրաժարականը տանում է Կապանում ավագանու անդամների նոր ընտրությունների և բնական է նոր ընտրությունները նոր լարվածություն, նոր քաղաքական վիճակներ և ավելորդ նյարդային համակարգի խաթարում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այսկերպ «ուզում են ազատվել իրենից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее