▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ, որ գալիք տարում պատերազմներ չլինեն. Բեն Ավետիսյան

Life.panorama.am-ը նախատոնական հարցազրույց է ունեցել դերասան Բեն Ավետիսյանի հետ, ում համար 2016-ը բավականին հաջող էր  ոչ միայն գործնական, այլեւ անձնական առումով:

«Բավականին ակտիվ աշխատանքային տարի ունեցա, հասցրեցի նաեւ սեփական բիզնես հիմնել, այնպես որ բողոքել չեմ կարող»,- նշել է Բենը:

Խոսելով Ամանորն անցկացնելու իր տարբերակի մասին` դերասանը նկատել է.

«Ամեն տարի պարտադիր Ամանորի գիշերը տանն եմ լինում, ընտանիքիս հետ միասին դիմավորում եմ Նոր տարին ու դրանից հետո սկսվում է տոնական եռուզեռը: Գիշերը շարունակում եմ տոնել ընկերներիս հետ: Մենք մի անխախտ ավանդույթ ունենք` պարտադիր գնում ենք մեր մտերիմների տներն ու շնորհավորում Նոր տարին: Ինքս ընդհանրապես ձմեռը չեմ սիրում, սակայն Նոր տարին ձմռան միակ ու լավագույն տոնն է»:

Ամանորի գիշերը Բենը երազանքներ չի պահում.

«Չեմ սիրում երազել, փոխարենը` սիրում եմ նպատակ դնել իմ առաջ ու կատարել դրանք: Նոր տարվա գիշերն էլ նպատակ եմ դնում իմ առաջ ու տարվա ընթացքում գնում եմ դեպի դրա իրականացումը: Օրինակ` անցած տարի մտածեցի նոր մեքենա ձեռք բերել ու տարվա ընթացքում գնեցի այն: Այս տարվա համար դեռ չեմ մտածել նպատակներիս մասին»,- հավելել է մեր զրուցակիցը:

Բեն Ավետիսյանի համար Նոր տարվա հաճելի կողմերից մեկն էլ նվերներն են.

«Սիրում եմ եւ նվիրել, եւ ստանալ: Նաեւ անակնկալների սիրահար եմ, այդ հարցում մի փոքր էլ անհամբեր եմ. Ուզում եմ շուտ իմանալ, թե ով, ինչ է ինձ նվիրելու: Ամեն տարի շատ եմ մտածում մայրիկիս նվերի ընտրության շուրջ, քանի որ հունվարի 1-ին նրա ծննդյան օրն է»,- նշել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее