Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հայկական շոու բիզնես մուտք գործեց «X-Factor» նախագծով ու այդուհետ իր հզոր ձայնով գրավեց շատերի ուշադրությունը, վերջերս թողարկել է առաջին անգամ հատուկ իր համար գրված «Եթե կարող ես» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգչուհին, ով տարբեր համաշխարհային հիթերի քավրներ էր հնչեցնում, կայքի հետ զրույցում նշեց, որ մեծ ուրախությամբ է նոր երգը ներկայացրել ու շեշտեց, որ ցանկություն ունի Հայաստանում զարգացնել փոփ ժանրը.
«Արդեն երեքից-չորս տարի է, ինչ համագործակցում եմ Նյու Յորքում բնակվող Լազարոյի եւ Արամ Աբգարյանի հետ, ու նոր աշխատանքս էլ այդ համագործակցության արդյունքն է: Ես, Լազարոն ու Արթուր Ալեքը դեռ էլի մտքեր ունենք, որոնք հույս ունեմ, ապագայում կիրականացնենք. 10-ից ավելի երգեր արդեն գրեթե պատրաստ են»,- նշեց Սրբուկն ու ավելացրեց` երկար են մտածել առաջին երգի ընտրության հարցում.
«Քանի որ բոլորս գիտենք, որ հայկական շոու բիզնես մեծամասամբ մուտք են գործում դանդաղ, հանգիստ երգերով, ուստի մեզ համար շատ կարեւոր էր երգ ընտրությունը. Ես չէի ուզում, որ տխուր երգով ներկայանայի, ուզում էի երգս լիներ ակտիվ, դրական ու գունավոր: Երբ երաժշտությունը պատրաստ էր, Գրիգոր Կոկչյանին խնդրեցի, որ խոսքերը գրելիս հեռու լինի սրտաճմլիկ բովանդակությունից. Իսկզբանե ուզում էի երգել մի աղջկա մասին, ով սիրում է չափից շատ սիրել: Ի դեպ` ուզում եմ, որ երգերս իմ մասին պատմեն, այս երգն էլ իր տեսակով նման է ինձ, իսկ մոտ ապագայում կթողարկեմ հաջորդ երգը, որն արդեն իմ կյանքի պատմությունը կներկայացնի»,- նշեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում