▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ համախմբել 10 միլիոն հայերի, կապ չունի՝ որտեղ են ապրում. Արա Աբրահամյան

Այս ճգնաժամային պայմաններում, որ մենք փորձում ենք անցկացնել ընտրություններ, դա իմիտացիա է, որպեսզի հերթական անգամ մենք մեր ժողովրդին դնենք ավելի խորացված ճգնաժամի մեջ, ավելի բարդ իրավիճակում»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը: Նրա համոզմամբ, ընտրությունները կխորացնեն ճգնաժամը:

Արա Աբրահամյանն անառողջ մոտեցում է համարում, երբ 20 –ից ավելի ուժեր ընտրությունների են ցանկանում մասնակցել, նա նաեւ շոու որակեց սպասվելիք ընտրությունները. «Այս ճգնաժամային իրավիճակին հասցրել են բոլոր մեր իշխանությունները՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած այսօրվա իշխանությունները:

Ի՞նչ է փոխանցել Լեւոն Տեր- Պետոսյանը Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ ժառանգություն է Ռոբերտ Քոչարյանը թողել երրորդ նախագահին: Որո՞նք են այդ արժեքները, որ մենք պետք է շարունակեինք: Ի՞նչ փոխանցեց երրորդ նախագահն այսօրվա իշխանություններին, եւ ինչ բերեցին այսօր մեր իշխանությունները:

Չեմ կարողանում բառեր գտնել, ձեզ փոխանցել՝ տեսնելով այս ամենը…այսօրվա կառավարությունը, որը պարտվել է, ճգնաժամի հիմնական պատասխան տվողներից մեկն է: Սա գիտեք՝ ոնց որ պետություն չլինի, այլ ինչ-որ խաղ: Մի մարդ պատասխանատվություն է վերցրել իր վրա, որ ոչնչից գաղափար չունի»:

Արա Աբրահամյանը նաեւ պատմեց, որ եղել է սահմաններում, զինվորականների հետ է խորհրդակցել, ժողովրդի հետ է խոսել:

«Մարդիկ չգիտեն՝ ի՞նչ են անում, ո՞ւր են տանում իրենց, անորոշության մեջ են: Ոչ մեկ չգիտի՝ ինչ ընտրություններ են, ում ընտրեն…Ի՞նչ ընտրություն, ո՞ւմ համար, այսօր դա շահավե՞տ է մեր ժողովրդի համար, այսօր դա մեր սահմաննե՞րն է հաստատում: Դա արվում է, որ պատրաստվենք նոր խնդիրների, նոր պատերազմի: Մենք ամեն պայման ստեղծում ենք, որ իրենք մեզ հերթական անգամ արժեզրկեն: Արդեն Ղարաբաղն իրենցն է, հիմա էլ Հայաստանը»:

Արա Աբրահամյանը հայտնեց, որ աջակցում և համագործակցում է «Ալյանս» կուսակցությանը և նրա ղեկավարի հետ, քանի որ կարծում է, որ Տիգրան Ուլիխանյանը ցանկանում է ծառայել հայրենիքին։
Տիգրանն Ուլիխանյանն ու Արա Աբրահամյանը կկազմեն դաշինք։

Աբրահամյանն ասաց՝ ամեն անգամ տարբեր իշխանությունների դիմել է նամակով, արել առաջարկներ, բայց մնացել է անպատասխան, դրա համար այսօր ուզում է՝ համախմբել բոլոր առողջ ուժերին և ստեղծել հզոր Հայաստան։
Ռուսաստանի հայերի միության նախագահն ասում է՝ քաղաքական հավակնություններ չունի, Հայաստանում է խղճից դրդդված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее