▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ կան հայեր, ովքեր ևս կարող են բարձր արվեստ ներկայացնել. Նարեկ Մակարյան

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Նարեկ Մակարյանը նկարահանում է իր հերթական տեսահոլովակը:

«Նոր երգս, որը նախնական տվյալներով կոչվում է «Believe», հեղինակել են Ամասն ու Սերժ Գաբյանը։ Ի դեպ,  Սերժը նաևտեսահոլովակիս ռեժիսորն է: Այս երգս տարբերվում է իմ մյուս գործերից, այն իմ ոճին բացարձակապես չի համապատասխանում, երգում եմ «progressive house» ոճում, որով երբեք չեմ ներկայացել, բայց ինձ դուր է գալիս. սա յուրահատուկ էքսպերիմենտ է ինձ համար,- նշել է Նարեկն ու պատմել,- իրականում սա եղել է եռակողմ աշխատանք. նախնական մեղեդին գրել է Ամասը, որը հետո վերածել է երգի Սերժ Գաբյանը, դե իսկ ես էլ փորձել եմ իրականություն դարձնել նրանց պատկերացումները այս երգի հետ կապված»,- կայքի հետ զրույցում պատմել է երգիչը:

Նարեկ Մակարյանը պատմել է նաև, որ նոր երգը նվիրված է 20-րդ դարի բելգիացի նկարիչ Ռենե Մագրիտին.

«Մենք ցանկանում էինք ստեղծել մի գործ, որը ոչ թե կլիներ սիրո կամ մեկ այլ շատ քննարկված թեմայի շուրջ, այլ կանդրադառնար արվեստին: Հենց այս նպատակով էլ որոշեցինք երգը նվիրել հայտնի նկարիչ Ռենե Մագրիտին, ում կերպարից էլ ոգեշնչվել է Սերժը: Տեսահոլովակը սյուրռեալիզմի մեջ է լինելու, Սերժը փորձել է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մեծանուն նկարիչը ապրեր մեր ժամանակներում»,- նշել է երգիչը:

Ի դեպ՝ Նարեկը տեղեկացրել է, որ այս տեսահոլովակն իր եզակի գործերից է, ուր ներկայանալու է միայն որպես երգիչ և դերասանական տվյալներ չի ցուցադրելու.

«Այս տեսահոլովակում ես երգի միջոցով պատմում եմ նկարչի մասին ու որպես դերասան չեմ ներկայանալու: Ունենք երկու հերոս. Ռենեին մարմնավորելու է Արամ Կարախանյանը, իսկ հերոսուհուն կմարմնարվորի Մոսկվայից ժամանած Նաստասյա Գոլովկոն: Տեսահոլովակում հերոսները մեկը մյուսին լրացնում են, իրակնում բառերով բարդ է սցենարը ներկայացնելը: Այն շատ հետաքրքիր եւ մեր ազգի համար անսովոր է լինելու»,- ավելացրել է Նարեկ Մակարյանը:

«Այս տեսահոլովակը այն է, ինչը մեզ այսօր պակասում է: Մենք խոսում ենք արվեստի մասին, իսկ վերջին հինգ տարվա մեջ մեր երկրում ես չեմ հիշում գործ, որը արվեստին մոտ լինի: Այսօր ավելի շատ տարածված են կոմերցիոն երգերը, հասկանում եմ, ինքս էլ կատարում եմ դրանք, բայց կարծում եմ՝ պետք է գոնե երբեմն հիշել, որ երգիչ ես ու լավ աշխատանք պետք է ներկայացնես: Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ կան հայեր, ովքեր եւս կարող են բարձր արվեստ ներկայացնել: 


Ուզում եմ աշխարհին ցույց տալ, որ կան հայեր, ովքեր ևս կարող են բարձր արվեստ ներկայացնել. Նարեկ Մակարյանը՝ նոր տեսահոլովակի մասին

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее