▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ ամեն բան անել, որպեսզի ես ու կինս էլ ունենանք այդ գեղեցիկ օրը մեր կենսագրությունում. Գևորգ Մարտիրոսյան

Life.apnorama.am-ը գրում է. Ընդամենը մի քանի օր և Գևորգ Մարտիրոսյանի նոր երգն ու տեսահոլովակը կհամալրի հարսանյաց երգերի շարքն ու նորապսակներին մի նոր հիթ կնվիրի, որի հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը:

«Չգիտեմ այն կդառնա հիթ, թե ոչ, բայց մենք ամեն բան արել ենք, որ այն իսկապես սիրվի և խորհրդանշական դառնա բոլոր այն զույգերի համար, ովքեր պատրաստվում են ամուսնանալ»:

Գևորգ Մարտիրոսյանը չի թաքցրել, որ ի սկազբանե նման երգ ունենալը կոմերցիոն նպատականեր է հետապնդել.

«Բոլորս գիտենք, որ երգիչների մեծ մասը մասնակցում են կորպորատիվ միջոցառումների, և այն, որ ես իմ երգացանկում չունեի նման երգ, ինձ իսկապես շատ էր խանգարում, քանի որ կար պահանջարկ, բայց ես չունեի նման երգ, ուստի գլխավորը հենց այդ նպատակից ելնելով որոշեցի ես ևս ունենամ նման մի երգ, որն, ինչպես բոլոր նման երգերը, հուսամ շատ կսիրվի»,- նշել է երգիչը:

Անդրադառնալով տեսահոլովակին, որն արդեն նկարահանվել է, Գևորգը պատմել է.

«Նախ նշեմ, որ տեսահոկովակի ռեժիսորն է Արսեն Երեմյանը, նրա շնորհիվ նկարահանումները բավականին լավ անցան»:

Գևորգի նոր տեսահոլովակում հեռուստադիտողն իսկական, բայց ոչ ռեստորանային հարսանեկան իրավիճակ կտեսնի, որտեղ, սակայն, փեսացուի դերում երգիչը հանդես չի գա. «Մի անգամ փեսացու եղել էի տեսահոլովակներիցս մեկում, այս անգամ որոշեցի չստանձնել այդ դերը: Տեսահոլովակիս հարսն ու փեսան  Մարինկա Խաչատրյանն ու Կարեն Ասլանյանն են, ովքեր բավականին լավ իրականացրեցին այն ամենը, ինչ պատկերացնում էինք»,- նշել է նա ու հավելել, որ ըստ պլանավորածի՝ տեսահոլովակը հեռուստադիտողին կհանձնվի մինչ հոկտեմբերի 5-ը:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее