▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզենք, թե չուզենք էթիկայի կանոնները պետք է դարձնենք ակտուալ. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի կարծիքով որոշ փաստաբանների հետ հակասություններ առաջանում են այն պահին, երբ Պալատը նրանց հետ խոսում է էթիկայի կանոնների դիրքերից:

Փաստաբանների հետ հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ փաստաբանը հատուկ անձ է, և Եվրոպական դատարանն էլ բազմաթիվ գործերում ասում է, որ փաստաբանը համարվում է միջնորդ դատարանի և հասարակության միջև: Հետևաբար իր նկատմամբ կարող են լրացուցիչ սահմանափակումներ կիրառվել էթիկայի տեսակետից, որովհետև ինքը մենաշնորհային դիրք ունի դատարանում, ծանոթ է օրենքներին և տիրապետում է հմտությունների:

‹‹Այսօր օրինակ, որ զննություն են իրականացնում փաստաբանի նկատմամբ, մենք ասում ենք ինչո՞ւ եք այլ կանխավարկածով մոտենում: Այլ երկրներում, եթե դու փաստաբան ես որոշ բաներ չես անելու, որովհետև էթիկայի կանոնակարգի տակ ես: Միջազգային փորձին հետևում եմ և ուզենք, թե չուզենք էթիկայի կանոնները պետք է դարձնենք ակտուալ››,- նշել է Արա Զոհրաբյանը:

 

ՀՀ  փաստաբանների պալատի

նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի

մամուլի պատասխանատու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее