Ռուս հայտնի երգչուհի Ալյոնա Սվիրիդովան և նրա սիրելին ` հայ գործարար Դավիթ Վարդանյանը, այս օրերին Երևանում են: 55-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ասում է.«Փախել ենք Մոսկվայից: Այստեղ գարուն է: Մենք շատ գոհ ենք: Կանգ ենք առել մի հիասքանչ վայրում: Հիմա ուտելու ենք լահմաջո և խմենք թան: Երևան, ես քեզ սիրում եմ»:
Ուտելու ենք լահմաջո և խմենք թան. ռուս հայտնի երգչուհի Ալյոնա Սվիրիդովան հայ ընտրյալի հետ Երևանում է от Asekose TV на Rutube.
Նշենք, որ զույգը Հայաստան էր եկել նաև հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ «Собеседник »-ին տված հարցազրույցի ժամանակ խոսելով է իր և Դավիթ Վարդանյանի հարաբերությունների մասին` Ալյոնան ասել էր, որ մտադիր չէ ամուսնանալ. «Ես ու Դավիթը շատ համերաշխ ու ուրախ ենք ապրում։ Իսկ իմ տարիքի առավելությունն այն է, որ դու արդեն սկսում ես որոշ բաներ հասկանալ կյանքում ու չես անհանգստանում որոշ բաների համար, որոնք շատերի համար բավականին լուրջ բաներ են: Ես մտադիր չեմ ամուսնանալ: Ամուսնության սրբազան իմաստը միմյանց ամբողջովին միաձուլվելն ու միմյանց համար պատասխանատու լինելն է։ Սովորաբար, ամուսնանալիս երդվում են լինել միասին թե հիվանդության, թե ծերության ժամանակ, գիրացած գոտկատեղով, ճաղատացած գլուխներով ու մյուս ատրիբուտներով: Դա հասկանալու համար պետք է կրոնապաշտ մարդ լինել, նման ավանդույթներով դաստիարակված։ Մենք այդպիսին չենք, մեզ այլ կերպ են դաստիարակել, դրա համար էլ մեզ համար բարդ է ընդունել դա»:
Նշենք, որ Դավիթը Սվիրիդովայից 14 տարով փոքր է: