▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսուցիչներից ոչ բոլորն են տառաճանաչ

Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոեւան կարծում է, որ ԱԺ-ում ազգային փոքրամասնություններին ներկայացնող մեկ պատգամավորը ԱԺ-ում ոչինչ էլ չի կարող անել: «Երևի դրա համար էլ ներկայացնում են իշխող կուսակցությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ասորական համայնքի ներկայացուցիչը:

Անահիտ Խոսրոեւան նշեց, որ քաղաքական խնդիրներ չունեն իշխանության, կառավարության հետ, փոխարենը մշակութային, կրթական շատ հարցեր կան.

«Ասորերենի ամենօրյա դասաժամերը կան, սակայն խնդիր կա.ուսուցիչները քիչ են, ոչ բոլորն են տառաճանաչ կամ լեզվին տիրապետող: Դասագրքեր էլ չկան: Հուսով եմ, որ գոնե նման խնդիրները ԱԺ-ում կքննարկվեն ու լուծում կստանան»,-ընդգծեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее