▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսապարկերից մեկը ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ուսապարկերից մեկն ԱԺ ամբիոնից ինձ էր հիշատակում:

Դե, ինչ ասեմ, ավելի լավ ապացույց, որ ՔՊ ֆրակցիայում ինտելեկտուալ առումով պիգմեյները եղանակ են ստեղծում, դժվար էր պատկերացնել: Պիգմեյ պիտի լինել, որ վիրավորվել «ամազոնուհի» բառից: Պիգմեյ պիտի լինել, որ չհասկանալ, թե ինչու եմ ես ստացել բժշկական ծառայության փոխգնդապետի կոչումը:

Պիգմեյ պիտի լինել, որ մոռանալ, որ ես, 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից զորակոչվելով բանակ և զորացրվելով հրադադարից ամսուկես հետո, այլևս ծառայած եմ:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/armen_ashotyan_1.jpg

Չէ, Մամիջանյան, դրանց IQ-ն անհույս է, դրանց մաքսիմումը QR կոդն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее