Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր՝ Կանանց միջազգային օրը, կնոջ՝ Մանոյի համար հատուկ անակնկալներ չի պատրաստել: Դերասանը Life.panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առանձնահատուկ նշանակություն չի տալիս այս օրվան, քանի որ իր ուշադրությույը Մանոյի հանդեպ երբեք չի պակասում.
«Հատուկ նվեր կամ անակնկալ այսօր չի լինի, կլինեն ծաղիկներ եւ ընկերների շրջապատում հաճելի, ինչու չէ նաեւ ռոմանտիկ երեկո: Առհասարակ այս օրվան մեծ նշանակություն չեմ տալիս, քանի որ իմ ուշադրությունը Մանոյի հանդեպ տարվա ընթացքում չի պակասում, նվերներն ու անակնկալները մեր տանը միշտ իրենց տեղն ունեն, ուստի այս օրը մենք ուղղակի նշում ենք մեր ընկերների շրջապատում»,- նշեց դերասանը:
Սարգիս Գրիգորյանը համաձայն չէ նաեւ կանանց մեկամսյակի հետ.
«Տղամարդը պետք է տարվա յուրաքանչյուր օրը մտածի իր կնոջը հաճելի պահեր պարգեւելու մասին, տոնական մեկամսյակը ինձ ոչ մի բանով չի պարտավորեցնում»,- նշեց Սարգիսը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում