▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. «Զվարթնոց» օդանավակայանում գտնվել է զարդերով լի պայուսակ. փնտրվում է դրանք կորցնող անձը

 

Այսօր՝ 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր: Պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:

Հ.Գ. Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են Զվարթնոց օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար:

««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее