▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադիր եղեք, էդ ամեն ինչը պետք է վերացնել. Կարեն Կարապետյանի զգուշացումը

 

Պետական գերատեսչությունները պետք է կրճատեն իրենց  ծախսերը, ավտոմեքենաների քանակը: Նման հայտարարությամբ այսօր կառավարության նիստում հանդես եկավ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք մայիսի 5-ին ժամկետ ունենք կառավարության ծրագիրը նայելու: Ուշադիր եղեք: Ինչքան հասկացել եմ, ինձ տեղեկացրել է կառավարության աշխատակազմը, որ վեց ամսվա հաշվետվությունները կատարված են, եթե կան թերացումներ, խնդրում եմ կարգվորել:  Աշխատակազմ ծրագիրը ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն եք դարձնում ձեր կառավարման կառույցներին: Մենք բազմաթիվ տեղեր ունենք դուբլյաժ անող կառույցներ, էդ ամեն ինչը պետք է վերացնել՝ ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ, չգիտեմ, դրսևորումներ: Շքեղ բառը կարողա ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչև էդ մակարդակ՝ ինչ կառավարման համակարգ ենք անում, ինչ ծախսերով, և այլն, լա՞վ»,- նշեց Կարեն Կարապետյանը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее