▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադիր եղեք, առ այսօր մենք ձեզնից ինֆորմացիա չենք ստացել... վարչապետը՝ սպորտի նախարարին

 

Կառավարության նիստին Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականը ֆիզիկական կուլտուրայի մասայականացման մասին  էր:  «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ներկայացման ընթացքում պարզվել է, որ կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում»,-նշել է գործադիրի ղեկավարը: Ելնելով նշվածից վարչապետը ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում վերանայել  կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ: Հանձնարարվել է նաև գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ։
ՀՀ տարածքային կառավարման նախարարին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար: «Խնդիրն այն է, որ կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում կան տարբեր կրթական ծրագրեր, ստանդարտներ գոյություն չունեն»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:  Վարչապետը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին մեկ անգամ ևս հիշեցրել է մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ակտիվների գույքագրման հանձնարարականը. «Առ այսօր մենք ձեզնից ինֆորմացիա չենք ստացել, թե ինչպես ենք ակտիվացնելու սպորտդահլիճների աշխատանքը գյուղական համայնքներում»:

Կառավարության նիստին Կարեն Կարապետյանի վերջին հանձնարարականը ֆիզիկական կուլտուրայի մասայականացման մասին  էր:  «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հաշվետվության ներկայացման ընթացքում պարզվել է, որ կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում»,-նշել է գործադիրի ղեկավարը: Ելնելով նշվածից վարչապետը ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում վերանայել  կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն այսուհետ դրանք համատեղ հաստատելու հնարավորության վերաբերյալ: Հանձնարարվել է նաև գույքագրել հանրակրթական ուսումնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ։
ՀՀ տարածքային կառավարման նախարարին վարչապետը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափորոշիչներ այդ հաստատությունների կառավարման և գործունեության կազմակերպման համար: «Խնդիրն այն է, որ կրթական ծրագրերը ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում կան տարբեր կրթական ծրագրեր, ստանդարտներ գոյություն չունեն»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:  

Վարչապետը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին մեկ անգամ ևս հիշեցրել է մասսայական սպորտի զարգացմանն ուղղված ակտիվների գույքագրման հանձնարարականը. «Առ այսօր մենք ձեզնից ինֆորմացիա չենք ստացել, թե ինչպես ենք ակտիվացնելու սպորտդահլիճների աշխատանքը գյուղական համայնքներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее