▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուրախ կլինեմ՝ այս մարդուն տեսնել չջրված ու շինարարական փոշու մեջ կորած ծառերը լողացնելուց». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Երեկ Երևանի կանաչապատման ղեկավարը Հանրապետության հրապարակում ակտիվ ջրոցի էր անում, ինչը և առիթ դարձավ, որ ես պարզեի, որ փաստորեն Երևանի քաղաքապետարանն ունի հատուկ ջրատար մեքենա, կահավորված հատուկ բարձր դիրքից ջրցան սարքավորումով՝ ծառերը լողացնելու համար, ինչը շատ կարևոր է շինհրապարակներում և փոշոտ հատվածներում գտնվող ծառերի համար, իսկ բոլոր փշատերևների համար այդ միջոցառումը պարտադիր է տարին գոնե 1-2 անգամ։
Փաստորեն պետք էր Վարդավառի տոն լիներ, որ Երևանցին իմանար, որ քաղաքապետարանն ունի նման տեխնիկա։ Իսկ հիմա, այս գրառումը կարդացող սիրելիներ ջան, կասե՞ք երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են Երևանի կանաչապատման աշխատակիցները լողացնում քաղաքի, փոշում կորած, ծառերը։
Հետաքրքիր է, արդյո՞ք այս կինոյի մեջի հերոսը տեղյակ է, որ այդ մեքենան «խաղալիք» լինելուց զատ, նաև շատ կարևոր ֆունկցիա իրականացնող տեխնիկա է։
Ես օրինակ շատ ուրախ կլինեմ տեսնել այդ մարդուն, այդ տեխնիկայի վրա, նույն կերպարով ու դիրքով, 2-րդ մասիվի Վերածննդի այգու 3 տարի չջրված ու շինարարական փոշու մեջ կորած ծառերը լողացնելուց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее