▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ կատարվեց երազանքս. Իրինա Հարությունյան

Life.panorama.am-ը գրում է. Ծնունդով գումրեցի երգչուհի Իրինա Հարությունյանի առաջին մենահամերգը օրերս կայացել է Գյումրիում: Կայքին երգչուհին պատմել է, որ այս մենահամերգն իր համար շատ սպասված է եղել.

«Բավականին երկար ժամանակ էի աշխատել, որպեսզի տեղի ունենար սպասված մենահամերգս: Դեռ տարիներ առաջ հստակ որոշում ունեի՝ առաջին մենահամերգս պետք է կայանար Գյումրիում, որպեսզի առաջին քննադատություններն ու գովասանքի խոսքերը լսեի իմ համաքաղաքացիներից: Ուրախ եմ, որ կատարվեց երազանքս, կրկնակի ուրախ եմ, որ այդ օրն ուղղակի հիանալի անցավ: Մարդիկ շատ ուրախ էին, նրանք այնքան ոգեւորված էին, որ անգամ պարում էին ինձ հետ: Համերգը կայացել է մարտի 7-ին, բայց մինչ այսօր ինձ գրում են, զանգում ու հայտնում իրենց հիացմունքի խոսքերը, ինչից այնքան եմ ոգեւորվել, որ արդեն իսկ նոր ծարգրեր են պտտվում գլխումս»,- ոգեւերությամբ պատմեց Իրինան:

Կանանց մեկամսյակին նվիրված` Իրինա Հարությունյանի մենահամերգին հնչել են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր.

«Այդ օրը ներկայացրեցի ինչպես իմ հեղինակային երգերն, այնպես էլ ընկերներիս՝ Ռիչարդ Մադլենյանի, Նարեկ Մակարյանի, Գոռ Հակոբյանի նվիրած երգերը: Հնչեցին նաեւ ժողովրդական կատարումներ եւ քավերներ: Հատկանշական է այն, որ համերգն արարտվելուց հետո հանդիսատեսը բողոքում էր, որ շուտ ավարտվեց երեկոն, թեեւ երկու ժամ տեւեց, ինչը մենահամերգի համար բավական երկար ժամանակ է»,- նշեց երգչուհին:

Այդ օրը երգչուհուն իրենց կատարումներով շնորհավորելու են Նարե Գեւորգյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Կոդ դը Իվուարից ժամանած երգիչ Սեկուն, իսկ պարային համարներն իրականացրել է «Էմ էյ Դենս» պարային համույթը: Դե իսկ մենահամերգը վարել է հաղորդավար Հակոբ Հակոբյանը:

Իրինա Հարությունյանի նախաձեռնությամբ մենահամերգին ներկա են եղել Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության սաները:

Այս օրերին Իրինան համեմատաբար հանգստանում է, թեեւ, իր խոսքով, բուռն օրերից հետո դատարկություն է զգում.

«Հանգիստս երկար չի տեւի: Հիմա աշխատում եմ իմ հեղինակային երգի վրա, որը, հուսամ, մինչ ամառ տեսահոլովակով կներկայացնեմ»,- նկատեց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее