▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ եմ, որ 17 տարեկանից ինքս եմ կարողանում պահել իմ գլուխը և շատ լավ. Նարինե Դովլաթյան

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Նարինե Դովլաթյանը ամիսներ առաջ սկսեց նկարահանվել «Աբելի քույրը» հեռուստասերիալում։ Նրա գործունեությանը ծանոթ ցանկացած մարդու համար սա իսկական շոկ էր։ Կայքը Նարինեի հետ ֆոտոշարք ու հարցազրույց է արել։

Մեր ֆոտոշարքն իրականացրել ենք առավոտյան ժամը 8-ից։ Նարինեն ժամանակին պարտաճանաչ եկավ, պարզվում է՝ առավոտյան արթնանալը նրա համար բոլորովին խնդիր չէ։ Առավոտյան սուրճի շուրջ Նարինեի հետ հետաքրքիր, թեթև զրույց ենք ունեցել։

20160715_145019 copy

-Նարինե, սովորաբար ինչպե՞ս ես սկսում առավոտը։

-Մի բաժակ ջրով :) Նախկինում նաև մրգով, բայց հիմա դա մեկ-մեկ է հաջողվում, որովհետև առավոտս սկսվում է նկարահանումների վազելով։

Ես շատ եմ սիրում առավոտը։ Շատերի համար գիշերն է խորհրդավոր, բայց ինձ համար խորհրդավոր է վաղ առավոտը։ Ես ինձ շատ լավ եմ զգում այդ ժամանակ։

-Կարողանո՞ւմ ես վաղ արթնանալ։

-Հա, կարող է ընդհանրապես քնած չլինեմ, բայց եթե պետք է, անպայման արթնանում եմ։ Հենց զարթուցիչը զնգաց, ինչքան էլ հոգնած լինեմ, քունս տանի, միանգամից արթնանում եմ։

Կիրակի օրերին էլ թեև տրամադրվում եմ, որ պիտի երկար քնեմ, չի ստացվում, եթե ազատ եմ լինում, ավելի շուտ եմ արթնանում։)

-Իսկ առավոտյան զբոսանքների գնո՞ւմ ես։

-Հիմականում ոչ, որովհետև արթնանում եմ  ու վազում նկարահանումների։ Եթե ազատ եմ լինում, երեկոյան եմ զբոսնում, սակայն շաբաթ օրերին առավոտյան բացօթյա ֆիթնեսի մարզումներ ենք անում համալիրում։ Շատ հավես է։

Շատ եմ կարևորում սպորտը, բացի մարմնի գեղեցկությունից ու ձգությունից տալիս է նաև թեթևություն, վստահություն ու ազատություն։ Կարծում եմ՝ միայն հոգին չպիտի կերտես, իհարկե, միտքդ պետք է մաքուր պահես, բայց մարմինն էլ է շատ կարևոր։ Մարմինդ էլ պետք է խնամես, իսկ դա կոսմետիկան չէ։ Խնամված լինել բնավ չի նշանուկում բարձրակրունկներ հագնել ու շատ շպարվել։ Կարծում եմ՝ սթրեսի դեմ լավագույն միջոցն է, քանի որ ֆիզիկական ակտիվության ժամանակ լիցքաթափվում ես:

20160715_145231

-Հաճա՞խ ես սթրեսի մեջ ընկնում։

-Հա (ծիծաղում է)։ Չէի ուզի ասել, բայց իրականում այդպես է: Կարծում եմ՝ ավելի կարևոր է, որ չթողնես սթրեսները քեզ կուլ տան, կարողանաս շուտ դուրս գալ այդ վիճակից։

-Ի՞նչը կարող է քեզ սթրեսի մեջ գցել, ինչպե՞ս ես հաղթահարում այն։

-Մարդկային հարաբերությունները։ Երբ իմանում եմ, որ ինձ խաբել են։ Սկզբում փակվում ես, սթրեսի մեջ ընկնում, հետո ինքդ քեզ հանում սթրեսից, որովհետև դու նաև ուժեղ մարդ ես։ Պետք է ուժեղ լինես, որովհետև թույլ մարդիկ տեղ չունեն այս աշխարհում։ Բարությունը կապ չունի, բարին էլ պետք է տեղին լինի, որպեսզի քեզ չարժեզրկեն ու չօգտագործեն։

Սթրեսների ժամանակ ստեղծագործում եմ, նեղվում եմ, ջղայնանում, հետո ուժ հավաքում՝ ինչ-որ նոր բան անելու համար։

-Դյուրահավա՞տ ես։

-Ցավոք, հա։ Տարբեր շրջապատներում չես կարող բաց լինել, դա հասկանում եմ, բայց ես շուտ եմ բացվում ու ազատ խոսում մարդկանց հետ։

Որքան էլ կյանքի դասեր եմ ունենում ու փորձ ձեռք բերում, զգուշությունս կարճ է տևում։ Հասկացել եմ, որ դա մարդու տեսակ է, եթե դու հավատացող ես, որքան էլ որոշ ժամանակ քեզ փակես, միևնույն է, դա քո տեսակն է, չես փոխվի։

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее